2009-06-12 14:01:09

էջ մը հայ երաժշտութենէն` Կոմիտաս վարդապետի 140 ամեակի ոգեկոչում


Արմաւիրի թեմի Առաջնորդարանի մէջ նշուեցաւ Կոմիտաս վարդապետի 140 ամեակը։ 2009 տարին Կոմիտասեան տարի է, այս առիկով Արմաւիրի թեմի առաջնորդարանին մէջ կազմակերպուած էր Կոմիտասին՝ մեծ վարդապետին 140 ամեակին նուիրուած յուշ ցերեկոյթ մը։

Առաջնորդարանին յարկին տակ հաւաքուած էին թեմի հոգևոր դասը, քաղաքի մշակութային կենդրոններու ղեկավարներ և աշխատակիցներ, երիտասարդներ և դպրոցահասակներ, ունկնդրելու՝ Կոմիտասեան հիասքանչ ստեղծագործութիւնները։

Ցերեկոյթի հեղինակ-ղեկավարն էր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի ձայնային ամպիոնի դասախօս, Արմաւիր քաղաքի արուեստի պետական քոլեժի դասատու՝ Նունէ Մուրատեան, ան նաև աւելի քան երկու տասնամեակ է որ՝ Արմաւիրի թեմի Բամբակաշատի Ս. Աստուածածին առաջորդանիստ եկեղեցւոյ մեներգչուհին է։

Կոմիտասի ստեղծագործութիւնները ներկայացուցին Արմաւիր քաղաքի արուեստի պետական քոլեժի ձայնային և խմբավարական բաժնի, ինչպէս նաև քոլեժին կից վարժութեան բաժնի փոքրիկ երգիչները։ Անոնք ներկայացուցին Կոմիտասի հոգևոր եւ ազգային քառաձայն ստեղծագործութիւնները։ Միջոցառումը կը վարէր քոլեժի տեսաբանը Նունէ Սամսոնեան, նուագակցութեամբ քոլեժի դասատուներէն՝ Յակոբեանի և Համբարձումեանին։

Ցերեկոյթի աւարտին թեմի առաջնորդը՝ Սիոն եպիսկոպոս Ադամեան իր օրհնութեան և գնահատանքի խօսքը ուղղեց Նունէ Մուրատեանին, որ երկար տարիներու ընթացքին կը ծառայէ եկեղեցւոյ և կը շարունակէ կրթել հայ մանուկներն ու պատանիները, նոր սերունդի գիտակցութեան ու հոգեբանութեան մէջ սերմանելու ու պահպանելու հայկական հոգևոր, դասական ու ժողովրդական երգի շատ անձեր։ Կոմիտասեան ցերեկոյթի աւարտին մասնակիցները Սրբազանէն ստացան նաև յուշ նուէներ։








All the contents on this site are copyrighted ©.